Առողջապահության լրատու 2.2010
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
Ռադիովիրաբուժությունը գլխուղեղի ուռուցքների բուժման գործընթացում լուրջ առաջընթաց է: Նեյրովիրաբուժական վիրահատությունները մշտապես ամենածանր վիրհատությունների շարքին են դասվել: Որովհետև նշտարի «նշանառության» տակ են ուղեղի զգայուն հատվածները, երբ բժշկի գործունեությունից է կախված ոչ միայն հիվանդի կյանքը, այլև նրա մարդ-անհատականության, ինտելեկտի պահպանումը:
Բարդ նեյրովիրաբուժական վիրահատությունների ոլորտում արդեն արժանի այլընտրանք կա` ստերեոտաքսիկ ռադիովիրաբուժություն, գլխուղեղի պաթոլոգիկ գոյացությունների առանց վիրահատության տեղային ճառագայթում, այն ստացել է պատկերավոր, բայց շատ ճշգրիտ անվանում`«գամմա-դանակ»:
Ասենք միանգամից. «գամմա-դանակը» այս բառի բուն իմաստով դանակ չէ: Դրանով աշխատելիս ոչ մի վիրահատական միջամտություն տեղի չի ունենում: Բժշկական մանիպուլյացիան ընթանում է առանց ցավի, տեղային անզգայացմամբ, առանց կտրվածքների ու գանգի տրեպանացիայի: Նեյրովիրահատական գործիքների դերը տվյալ պարագայում կատարում են ռադիոակտիվ կոբալտի գամմա-ճառագայթման 201 աղբյուրից իոնիզացնող էներգիայի փնջերը, որոնք պացիենտի գլխին ամրացված հատուկ սաղավարտի բացվածքներից ուղղորդվում են դեպի խորը տեղակայված պաթոլոգիական օջախը: Բուժման գործընթացում ճառագայթային էներգիայի հոսքը ֆոկուսավորվում է անհրաժեշտ կետում մինչև միլիմետրի ճշգրտությամբ:
Միևնույն ժամանակ, ի տարբերություն ավանդական ճառագայթային թերապիայի, գլխուղեղի պաթոլոգիական օջախի շուրջբոլորի ճառագայթում գրեթե տեղի չի ունենում. ճառագայթներից յուրաքանչյուրն ինքնին շատ թույլ է, որպեսզի վնասի դեպի թիրախը տանող առողջ հյուսվածքը: Իսկ ճառագայթային ծանրաբեռնվածությունը, որն ստանում է պացիենտը ստերեոտաքսիկ բուժման ժամանակ, համադրելի է... սովորական համակարգչային տոմոգրաֆիայի հետ, որը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում կիրառել ՙգամմա-դանակը՚ նույնիսկ հղի կանանց բուժման համար:
Սեանսի տևողությունը, որը կատարվում է ամբուլատոր պայմաններում, տատանվում է մի քանի րոպեից մինչև մի քանի ժամի սահմաններում, որը կախված է ներգանգային ախտահարման ձևից և չափերից, որից հետո մարդը գնում է տուն` վերադառնալով առօրյա կյանքին:
Շատ պացիենտների համար եզակի մեթոդը իսկական փրկություն է: Հատկապես այնպիսի դեպքերում, երբ խոսքը գլխուղեղի դժվարհասանելի պաթոլոգիական գոյացությունների մասին է (բարորակ և չարորակ ուռուցքներ), որոնց սովորական վիրահատական մեթոդով հասնել հնարավոր չէ: Գամմա-ճառագայթման ազդեցությամբ ուռուցքը դադարում է աճել, իսկ ժամանակի ընթացքում փոքրանում են չափերը:
Ստերեոտաքսիկ բուժումը փրկության միակ հույսն է դեպի գլխուղեղ քաղցկեղի մետաստազներով (այդ թվում` բազմաթիվ) պացիենտների համար, որը նախկինում անվիրահատելի էր համարվում:
Բացի ուռուցքի և մետաստազների հեռացումից, «գամմա-դանակը» կատարյալ հարմար է եռվորյակ նյարդի բորբոքման բուժման, ինչպես նաև անոթների բնածին անոմալիաների համար, որոնց պատճառով կարող է գլխուղեղի արյունազեղում տեղի ունենալ: Որպես կանոն, ստերեոտաքսիկ վիրահատության մեկ բուժգործողությունը բավարար է իրավիճակը շտկելու համար. ճառագայթային էներգիայի փունջը, որն ուղղված է միահյուսված պաթոլոգիական զարկերակների և երակների վրա, խցանում է դրանք և անջատում ընդհանուր արյան հոսքից, իսկ արյունը սկսում է հոսել առողջ անոթներով: Ճիշտ է, ստերեոտաքսիկ վիրաբուժությունը հարմար է ոչ մեծ` մինչև 3,5 սմ դիամետրով, ներգանգային նորագոյացությունների վրա ազդելու համար: Գլխուղեղի առավել խոշոր ախտահարումների ճառագայթահարումը ՙգամմա-դանակով՚ արդեն անվտանգ չէ: Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս պացիենտներին ավանդական նեյրովիրաբուժական վիրահատություն անցկացնել կամ էլ այն զուգակցել ստերեոտաքսիկ ճառագայթման հետ:
Բժշկական եզակի մեթոդիկան, որն ստեղծել է շվեդ պրոֆեսոր Լեքսելն անցյալ դարի 60-ական թվականներին, լայնորեն և հաջողությամբ կիրառվում է Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Եվրոպայի կլինիկաներում: Անցած տարվա նոյեմբերին համանման կենտրոն բացվեց նաև Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգում: Բժիշկներն հանգել են արդիական, հրատապ եզրակացության` ստերեոտաքսիկ ռադիովիրաբուժությունը ոչ թե շքեղությոն է, այլ` անհրաժեշտություն: Իսկ երբեմն էլ նաև շատ ծանր հիվանդների առողջացման միակ հույսը:
Կարևոր է այն փաստը, որ ինչպես և բուժման այլ մեթոդների դեպքում, ռադիովիրաբուժությունն էլ հնարավոր կողմնակի արդյունքներ կարող է ունենալ: Որպես կանոն, դրանք կապված են ճառագայթային ազդեցության նկատմամբ պացիենտի հյուսվածքների անհատական զգայունության հետ: Նման դեպքերում պացիենտին նշանակվում է հատուկ պահպանողական բուժում:
Կարդացեք նաև
Մեր ժամանակներում 40-60 տարին այն տարիքը չէ, երբ արդեն հարմարվում են չիրականացած սպասումներին ու ծրագրերին, այլ դրանց ավելի լիարժեք և իրական կատարման լավագույն ժամանակահատվածն է...
Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ կապ ունի անգինան: Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների...
Կլինիկան: Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Լոկալ վիբրացիայից առաջացած վիբրացիոն հիվանդությամբ...
Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք...
Տղայիս մոտ հաճախ է շրթունքը բորբոքվում, դեղերն այնքան էլ լավ արդյունք չեն տալիս, այն նորից կրկնվում է: Գոյություն ունի, արդյո՞ք, հերպեսի դեմ բուսաբուժության որևէ բաղադրատոմս, որը կօգնի նրան...
Բժիշկները տագնապ են բարձրացրել. ամենազոր հակաբիոտիկների ժամանակաշրջանն ավարտվում է: 2009թ. վերջին այդ խնդիրը քննարկվում էր Մոսկվայի գիտնականների տանը...
Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողներն ուրախացրել են նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Նրանք հայտարարել են. այն կանանց կյանքը, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ...
Համաշխարհային բժշկության ականավոր ներկայացուցիչ, գիտնական-սրտաբան Ն.Ամոսովն ասել է.«... Բժշկության վրա հույս մի դրեք: Այն շատ հիվանդություններ այնքան էլ վատ չի բուժում...
Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների հետազոտությունները, դիմադրողականության բարձրացման համար կատարվող ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը մոլեկուլային մակարդակով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն